ՄԱԿ պաշտոնյան և Գևորգ Պապոյանը քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները
Լուրեր |
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ-Նովայսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Շնորհավորելով Շեյխա Ալ-Նովայսին UNWTO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որի ներուժը դեռևս լիարժեք բացահայտված չէ։
Ոլորտի առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել UNWTO-ի հետ համատեղ բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի կազմակերպման հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների զարգացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը, գինու տուրիզմի առաջմղմանը, ոլորտի թվայնացմանը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․