Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով
Լուրեր |
Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր:
Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում:
Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Համալիրն օգտագործվելու է որպես Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման ու բազմաբնույթ ծրագրերի անցկացման վայր:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից առաջին փուլում տեղադրվելու են էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։
Տարածքը հատկացվել է առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև տարածքում շուրջ 20 հազար ծառ տնկել։
Որոշման ընդունումը բխում է «ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքների պահանջների կատարումից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․