«Արմենիան Քարդ» ընկերությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 15:25-ից Arca վճարային համակարգը կրկին գործում է բնականոն ռեժիմով։
Ընկերության տեխնիկական թիմը արագ արձագանքել է՝ կարճ ժամանակում վերականգնելով համակարգի կայունությունն ու գործունակությունը։
Առաջացած խափանման համար կազմակերպությունը հայցում է ներողամտություն և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

