Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են
Լուրեր |
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը:
Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:
Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգվածով գլանակ:
Երկուսն էլ ներկայացվեցին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվեց նրանց տեղադրած մեկ փաթեթ սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում մեթամֆետամին:
Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նաև աշտարակցու վարած «Օպելը». հայտնաբերվեց 91 փաթեթ «Սփայս» ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:
Օգոստոսի 12-ին խուզարկություն կատարվեց նաև աշտարակցու տանը. հայտնաբերվեց կանեփի 77 թուփ:
39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Մանրամասները` տեսանյութում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․