ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ խեցգետնաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են օգտվել պետական համաֆինանսավորման ծրագրից։
Ի՞նչ է առաջարկվում
Ներդրումների մինչև 50 տոկոսի փոխհատուցում
Ի՞նչ բուծարան կարող եք հիմնել
Փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ
Միջին բուծարան՝ 12 տոննա
Խոշոր բուծարան՝ 18 տոննա
Ի՞նչ տեսակի խեցգետին կարելի է բուծել
Միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին
Վերջնաժամկետը մոտենում է
Ցանկացողներին խորհուրդ է տրվում շտապել՝ չկորցնելու պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Թեժ գիծ՝ 81-40

