ՍԱՏՄ ղեկավարը Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ քննարկել է ծաղիկների արտահանման հարցը
Լուրեր |
Կողմերը կարևորել են միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումը և ապրանքների տեղաշարժի թափանցիկությունը։
Հուլիսի 29-ին Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հանդիպել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ։ Քննարկվել են բուսասանիտարական պահանջների պահպանումը և բուսական արտադրանքի՝ մասնավորապես ծաղիկների ու մրգաբանջարեղենի՝ Ռուսաստան արտահանման հարցերը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՏՀ նախարար Գոհար Բարսեղյանը։ Կողմերը փաստել են համագործակցության բարձր մակարդակը, ինչպես երկկողմ առևտրի շրջանակում, այնպես էլ ԵԱՏՄ հարթակում։
Ըստ «Аргус-Фито» համակարգի՝ 2025-ի հուլիսի 23-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 103,4 հազար տոննա մրգաբանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 50%-ով։ Ծաղիկների մատակարարումը նույնպես աճել է՝ կազմելով 71,1 միլիոն հատ։
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պահպանելու է ԵԱՏՄ պահանջները։ Այժմ ռուսական շուկա ծաղկային արտադրանք մատակարարում են 14 հայ արտադրողներ։ Ջերմոցների համատեղ ստուգումները շարունակվում են։
Կողմերը կարևորել են միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումը և ապրանքների տեղաշարժի թափանցիկությունը։ Երկխոսության ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Աղբյուր՝ Россельхознадзор
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․