Ուկրաինայի կառավարությունը 22 տարեկանը չլրացած տղամարդկանց թույլատրել է մեկնել արտասահման
Լուրեր |
Այս քայլի նպատակն է, նախևառաջ, երիտասարդ ուկրաինացիներին ավելի լայն հնարավորություններ ընձեռել կրթության, պրակտիկայի և արտասահմանում օրինական աշխատանքի անցնելու համար:
22 տարեկանը չլրացած ուկրաինացի տղամարդկանց թույլատրվել է մեկնել արտասահման: Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի թելեգրամյան ալիքին:
Ըստ նրա՝ կառավարությունը թարմացրել է պետական սահմանը հատելու կարգը:
«18-22 տարեկան տղամարդիկ ռազմական դրության ժամանակ կկարողանան ազատորեն հատել սահմանը: Դա վերաբերում է համապատասխան տարիքի բոլոր քաղաքացիներին»,- հավելել է Ուկրաինայի վարչապետը:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են արտասահմանում:
«Ցանկանում ենք, որ ուկրաինացիները հնարավորինս շատ կապեր պահպանեն Ուկրաինայի հետ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն որոշման պաշտոնական հրապարակումից մեկ օր անց»,- հավելել է նա:
Իր հերթին, Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ այդ քայլի նպատակն է, նախևառաջ, երիտասարդ ուկրաինացիներին ավելի լայն հնարավորություններ ընձեռել կրթության, պրակտիկայի և արտասահմանում օրինական աշխատանքի անցնելու համար, որպեսզի նրանք հետագայում կարողանան ձեռք բերված փորձն օգտագործել ի բարօրություն Ուկրաինայի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․