Կառավարությունը քննարկել է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի նախագիծը
Լուրեր |
Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը։
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։
Զորակոչը կազմակերպվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ Այն կվերաբերի այն քաղաքացիներին, որոնք բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և որակավորվել են որպես պահեստազորի սպայական կազմի ներկայացուցիչներ։
Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 հոգի, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և անցկացման ժամկետները։
Քննարկված նախագիծը միտված է զինված ուժերի բժշկական սպայական կազմի համալրմանը և մասնագիտական կարողությունների ապահովմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին