Կառավարությունը հերքում է Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը
Լուրեր |
Նման բովանդակությամբ հրապարակումները եղել և մնում են մտացածին:
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ սահմանազատման գործընթացի շրջանակում Հայաստանը պատրաստվում է Վրաստանին փոխանցել Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը։
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ նման տեղեկատվությունը որևէ կապ չունի իրականության հետ։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն չի կարող համապատասխանել իրականությանը»,– գրել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ նման բովանդակությամբ հրապարակումները եղել և մնում են մտացածին, և կառավարությունը դրանք շարունակելու է հերքել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատման գործընթացի ամփոփումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՍԱՏՄ-ը պարզաբանում է «Ջերմուկի» մասին տեղեկությունները
2026/04/28/ 12:37 -
Երևանում ապրիլի 29-ին երթևեկության սահմանափակումներ կլինեն
2026/04/28/ 12:26 -
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի տակ
2026/04/28/ 12:24 -
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
2026/04/28/ 12:17 -
Brand: NUNE CHUKHAJYAN
2026/04/28/ 12:13 -
Transavia-ն չեղարկում է չվերթներ՝ վառելիքի թանկացման պատճառով
2026/04/28/ 11:59 -
Կառավարությունը հերքում է Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը
2026/04/28/ 11:57 -
Չինաստանը սպառնում է պատասխան քայլերով ԵՄ նոր օրենքի պատճառով
2026/04/28/ 11:55 -
Չարլզ III-ը և Կամիլան ԱՄՆ-ում են՝ լարված հարաբերությունների ֆոնին
2026/04/28/ 11:52 -
Իրանի նավթային ոլորտը կանգնած է ճգնաժամի առաջ․ Bloomberg
2026/04/28/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․