Կառավարությունը հավանություն տվեց 150 մլն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագրի ստորագրմանը
Լուրեր |
Կառավարությունը հավանություն տվեց 150 մլն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագրի ստորագրմանը:
Ֆինանսների նախարարին լիազորություն կտրվի՝ ստորագրելու համաձայնագիր, որն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (իրականացվում է 2019 թվականից) երրորդ փուլն է: Այն ունի 2 հիմնական նպատակ, այն է՝ ամրապնդել ֆինանսական կառավարումը՝ մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- ասաց նախարարը:
Առաջին և երկրորդ փուլերն իրականացվել են, համապատասխանաբար, 2022 և 2024 թվականների սեպտեմբերին, իսկ երրորդ փուլը նախատեսվում է իրականացնել այս տարի:
Նախարարը ներկայացրեց նաև բարեփոխումների բնույթը: Ըստ այդմ՝ ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերածախսերի դեպքերը, դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար:
«Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը:
Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք ՀՀ ԿԲ-ին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինին՝ շուկան զարգացնելու համար:
Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները, և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում՝ ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի:
Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքներն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ: Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և տվյալների այլ համակարգերի միջև տվյալների համակարգերի փոխանակման, կառավարման, բարելավման համար:
Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունն ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը: Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համատեղ, հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է ԱԶԲ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ այս համագործակցությունը վկայությունն է այն բանի, որ այն, ինչ նախատեսվում է պետական բյուջեի մասին օրենքով և դրա շրջանակում, ֆինանսական կայունության և կանխատեսելիության շրջանակում է:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»