ABNews

Ինչպես է Volkswagen-ը շրջանցում Քաթարի արգելքը՝ իսրայելական Rafael-ի հետ գործարքում

Բրենդներ և շուկա | 2026/08/31 19:00

Ինչպես է Volkswagen-ը շրջանցում Քաթարի արգելքը՝ իսրայելական Rafael-ի հետ գործարքում

Գերմանական ավտոհսկա Volkswagen AG-ն, Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասը և իսրայելական Rafael Advanced Defense Systems պաշտպանական ընկերությունը քննարկում են Օսնաբրյուքի գործարանի տարածքն ու հզորությունները ռազմական տեխնիկայի արտադրության նպատակով օգտագործելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, գործարքը շրջանցում է քաղաքական ու իրավական մի շարք խոչընդոտներ։ Քանի որ Volkswagen-ի խոշորագույն բաժնետերերից մեկը՝ Քաթարի ինքնիշխան հիմնադրամը (որը վերահսկում է քվեարկող իրավունքների 17%-ը), դեմ էր իսրայելական պաշտպանական ընկերության հետ ուղղակի համագործակցությանը, մշակվել է հատուկ փոխանցման սխեմա։

Ըստ քննարկվող տարբերակի՝ Volkswagen-ը Օսնաբրյուքի գործարանի տարածքի մի մասը կփոխանցի Ներքին Սաքսոնիա երկրամասին, որն էլ իր հերթին Rafael-ի հետ համատեղ ձեռնարկություն կստեղծի։ Այս կերպ VW-ն ուղղակիորեն չի առնչվի իսրայելական պետական ընկերության հետ, ինչը թույլ կտա հարթել Քաթարի մտահոգությունները։

Ճգնաժամի հաղթահարման նոր մոդել

Այս գործարքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Volkswagen-ի վերակառուցման շուրջ ընթացող լարված բանակցություններում՝ մինչև սեպտեմբերի 4-ին նախատեսված վերահսկիչ խորհրդի նիստը։ Ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն փնտրում է մի քանի միլիարդ եվրոյի խնայողության աղբյուրներ, քանի որ VW-ի շահութաբերության վրա լուրջ ճնշում են գործադրում.

  • Աշխատուժի բարձր ծախսերը,

  • Արտադրական գործարանների ոչ բավարար ծանրաբեռնվածությունը,

  • Չինական էլեկտրամոբիլ արտադրողների աճող մրցակցությունը:

Քանի որ աշխատակիցների ներկայացուցիչները կտրուկ դեմ են ձեռնարկությունների ամբողջական փակմանը, Rafael-ի հետ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ VW-ի մյուս թերբեռնված գործարանների վերապրոֆիլավորման և այլ արդյունաբերական ոլորտների ներդրողներ ներգրավելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը