ԵՄ-ն ծրագրում է 17 միլիարդ եվրոյի դիմաց արդիականացնել երկաթուղային ցանցը
Լուրեր |
Բրյուսելը նպատակ ունի նաև պարզեցնել սահմանային վարչարարությունը՝ արագացնելով տեխնիկայի և զորքերի տեղաշարժը։
Եվրոպական միության իշխանությունները պատրաստվում են մասշտաբային արդիականացում անցկացնել անդամ պետությունների ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներում՝ ռազմական տեխնիկայի և զորքերի արագ տեղափոխումն ապահովելու համար Ռուսաստանի հետ հնարավոր բախման դեպքում։
Ինչպես հաղորդում է Financial Times-ը, ԵՄ տրանսպորտային գործակալության ղեկավար Ապոստոլոս Ցիցիկոստասը նշել է, որ գործող ենթակառուցվածքները՝ կամուրջներն ու թունելները, չեն համապատասխանում ռազմական բեռների տեղափոխման պահանջներին։
Նրա խոսքով՝ մարտական տեխնիկան կարող է պարզապես կլճանալ նեղ անցումներում, քանդել կամուրջները կամ խրվել սահմանային բյուրոկրատիայի մեջ։ ԵՄ-ն նախատեսում է արդիականացնել շուրջ 500 օբյեկտ՝ ԵՄ տարածքով ձգվող չորս ռազմական միջանցքներում։ Ծրագիրը մշակվել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ և պահանջում է մոտ 17 միլիարդ եվրո ֆինանսավորում, որը դեռ ենթակա է վերանայման ԵՄ ներսում՝ 2028–2034 թթ. բյուջեի շրջանակում։
Բացի ֆիզիկական ենթակառուցվածքներից, Բրյուսելը նպատակ ունի նաև պարզեցնել սահմանային վարչարարությունը՝ արագացնելով տեխնիկայի և զորքերի տեղաշարժը։
Ցիցիկոստասը նշել է, որ ծրագիրը լրացնում է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու համաձայնությունը՝ ընդգծելով՝ «մենք այլևս չենք կարող թույլ տալ լինել անպատրաստ»։
Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է 2025-ի վերջին։ Այն դիտարկվում է որպես ԵՄ ընդհանուր պաշտպանական ռազմավարության մի մաս՝ պայմանավորված Ուկրաինայի պատերազմով և Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․