ABNews

ԵՄ-ն պատրաստվում է հարյուրավոր միլիոն եվրոյով տուգանել Google-ին․ որն է պատճառը

Լուրեր | 2026/05/26 14:35

ԵՄ-ն պատրաստվում է հարյուրավոր միլիոն եվրոյով տուգանել Google-ին․ որն է պատճառը

Եվրոպական միությունը նախատեսում է հարյուրավոր միլիոն եվրոյի հակամենաշնորհային տուգանք սահմանել Google ընկերության (ներառված է Alphabet Inc. հոլդինգի կազմում) նկատմամբ։ Այս մասին հայտնում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի սեփական աղբյուրներին։

Համապատասխան որոշման նախապատրաստումը գտնվում է եզրափակիչ փուլում, և դրա մասին պաշտոնապես նախատեսվում է հայտարարել մինչև ամառային արձակուրդների մեկնարկը։ Պարբերականի փոխանցմամբ՝ սա կլինի ամենախոշոր ֆինանսական պատժամիջոցը, որը մինչ օրս ԵՄ-ում սահմանվել է Թվային շուկաների մասին օրենքի (DMA) խախտման համար։

Հետաքննության առարկան Եվրահանձնաժողովի կողմից պաշտոնական հետաքննությունը սկսվել էր 2025 թվականի մարտին։ Այն ուղղված է Google-ի որոնման արդյունքների դասակարգման (ալգորիթմների) գործելաոճի ուսումնասիրությանը։ Տեխնոլոգիական հսկան մեղադրվում է այն բանում, որ որոնման արդյունքները ցուցադրելիս համակարգված կերպով նախապատվությունը տալիս է սեփական ծառայություններին՝ այդպիսով սահմանափակելով մրցակցությունը և խախտելով DMA օրենքի դրույթները։

Google-ի դիրքորոշումը Թեև Google-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարթել Եվրահանձնաժողովի հետ ունեցած տարաձայնությունները, ընկերությունը հանդես է եկել ԵՄ կարգավորումների խիստ քննադատությամբ՝ նշելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում որոնողական համակարգի աշխատանքի վրա։

«Այն փոփոխությունները, որոնք մենք արդեն մտցրել ենք որոնման համակարգում՝ հաշվի առնելով DMA-ի պահանջները, հանգեցրել են ապրանքի պատմության ընթացքում այս արտադրանքի որակի ամենազգալի վատթարացմանը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Տեխնոլոգիական կորպորացիայի ձևակերպմամբ՝ ընկերության դեմ բողոքներ ներկայացրած անձանց շահադիտական քայլերի պատճառով եվրոպացի օգտատերերն այժմ ստիպված են օգտվել «երկրորդ կարգի ծառայությունից»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը