Թրամփին 500 միլիոն դոլար տուգանելու որոշումը ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել
Լուրեր |
2024 թվականի փետրվարին կայացած դատավարության արդյունքում Նյու Յորքի դատարանը Թրամփին 354,9 միլիոն դոլար տուգանք է նշանակել։
Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ խարդախության քաղաքացիական հայցով մոտ 500 միլիոն դոլարի տուգանքի որոշումը:
Միևնույն ժամանակ, Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մեղադրանքները չեն կարճվել, պարզաբանել է պարբերականը:
Թրամփի և նրա երեք երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ, Դեմոկրատական կուսակցության աջակից Լետիցիա Ջեյմսը: Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում կարճվել է:
Գործը վերաբերում էր Trump Organization ընկերության ակտիվների գնահատմանը, որը, ինչպես պնդում է դատախազությունը, կանխամտածված ուռճացվել է՝ շահավետ պայմաններով վարկեր ու ապահովագրության պայմանագրեր ստանալու կամ դրանք պահպանելու համար:
2024 թվականի փետրվարին կայացած դատավարության արդյունքում Նյու Յորքի դատարանը Թրամփին 354,9 միլիոն դոլար տուգանք է նշանակել։ Բացի այդ, նրա որդիներին՝ Էրիկ և Դոնալդ Թրամփ կրտսերին, դատարանը մի քանի տարով արգելել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել նյույորքյան ընկերություններում:
Դոնալդ Թրամփը գործն անվանել է քաղաքականապես մոտիվացված և 2024 թվականի նոյեմբերին նախագահի ընտրություններում իր հաղթանակից հետո պահանջել էր այն փակել։
Ըստ The New York Times-ի՝ գործն այժմ կուղարկվի Նյու Յորքի Գերագույն դատարան, և քանի որ այն գտնվում է նահանգի իրավասության ներքո, ԱՄՆ նախագահը չի կարող այն փակել կամ ինքն իրեն ներում շնորհել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․