Կառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը։ Այս քայլը բխում է տեքստիլ արդյունաբերության զարգացման և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրից։
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ոլորտի մրցունակությունը, ընդլայնել հայկական արտադրանքի հասանելիությունը միջազգային շուկաներում, խրախուսել արտահանումը և նպաստել շուկաների դիվերսիֆիկացմանը՝ հումքի ներկրման ու միջազգային օնլայն հարթակներում վաճառքի խթանմամբ։
Մհեր Գրիգորյանը նշել է, որ հաջորդ փուլում սուբսիդավորման մեխանիզմը պետք է կարգավորվի՝ կախված ներմուծվող հումքի վերամշակման ծավալից Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբնական հումքի ներմուծումը և ամբողջ արտադրական ցիկլի իրականացումը երկրի ներսում ավելի մեծ աջակցություն պետք է ստանան։

