Ամերիկյան էլեկտրամոբիլների հսկա Tesla-ն պաշտոնապես սկսել է գործել Հնդկաստանում՝ ներկայացնելով Model Y մոդելը, որի գինը հասնում է մոտ 70,000 դոլարի։
Սա ամենաբարձր գինն է համաշխարհային շուկաներում, պայմանավորված ավելի քան 100% հասնող ներմուծման մաքսատուրքերով։ Մինչդեռ նույն մոդելի մեկնարկային գինը կազմում է 44,990 դոլար ԱՄՆ-ում, 263,500 յուան (36,700 դոլար) Չինաստանում և 45,970 եվրո (53,700 դոլար) Գերմանիայում։
Tesla-ն Հնդկաստանում նպատակ ունի գրավել էլեկտրամոբիլների շուկայի միայն 4%-ը, մրցակցելով հիմնականում գերմանական պրեմիում բրենդների՝ BMW-ի և Mercedes-Benz-ի հետ։ Ներկայում ընկերությունը մեքենաները Հնդկաստան է ներմուծում Չինաստանից՝ չնայած բարձր տուրքերին։
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի ղեկավար Դևենդրա Ֆադնավիսը նշել է, որ ապագայում ակնկալում է նաև Tesla-ի հետազոտական և արտադրական կենտրոնների ստեղծում երկրում։
Աղբյուրը՝ Reuters

