Հայաստանում մի քանի գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու հնարավորությունը։
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ հարցը ուսումնասիրվում է կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների պատասխանատու կառույցների ներգրավմամբ։
Քննարկումների շրջանակում իրականացվում է հետազոտություն՝ գնահատելու հնարավոր կարգավորումների արդյունավետությունը, ռիսկերը և կիրառման գործնական մեխանիզմները։
Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տեխնիկական իրագործելիությանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքային նույնականացման հնարավորությանը։
Քննարկումները պայմանավորված են երեխաների թվային միջավայրում պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։
Արդյունքները հիմք կդառնան հետագա կարգավորումների մշակման համար՝ սահմանելով, թե ինչ սահմանափակումներ և որ հարթակների նկատմամբ կարող են կիրառվել։

