Իրանում ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր են հայտնաբերել

Իրանում ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր են հայտնաբերել:

Իրանի սահմանապահ ոստիկանությունն օգոստոսի 11-ին Ջասկ քաղաքից ոչ հեռու՝ իրանական ջրերում հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։Գործի հետ առնչություն ունեցող 17 օտարերկրացի ձերբակալվել է։ Մասնագետները բռնագրավված վառելիքի արժեքը գնահատել են շուրջ 18 մլն ԱՄՆ դոլար։