Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2024-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Լուրեր |
Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2024-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
Այս մասին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից՝ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացվել է լուծարման:
Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամն ուղղվել է պետական բյուջե, իսկ մնացած գումարը՝ համայնքային բյուջեներ:
Առնակ Ավետիսյանը ներկայացրել է նաև մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը: Ըստ այդմ՝ պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 4 գնորդի կողմից ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով նախաձեռնվել է դատական գործընթաց: 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունը չկատարելու հետևանքով հաշվարկվել է 30,000,000 դրամի չափով տուգանք: Նշված գումարի բռնագանձման նպատակով նախաձեռնվել է դատական գործընթաց:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հաշվետվությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․