SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Starship տիեզերանավի փորձնական թռիչքը
Լուրեր |
Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության ամենամեծ տիեզերանավի՝ Starship-ի՝ տասնմեկերորդ փորձնական արձակումը։
Թռիչքից հետո տիեզերանավի վերին աստիճանը հաջողությամբ իջեցվել է Հնդկական օվկիանոսում։ Այդ մասին հայտնել է ընկերությունը X սոցիալական ցանցում։
«Իջեցումն իրականացվել է։ Շնորհավորում ենք SpaceX-ի ամբողջ թիմին Starship-ի տասնմեկերորդ փորձնական թռիչքի հաջող ավարտի կապակցությամբ»,– ասված է ընկերության X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ։
Թռիչքի ընթացքում տիեզերք են դուրս բերվել Starlink արբանյակների մի շարք մոդելներ։
Սա վերջին փորձնական արձակումն էր նախքան SpaceX-ի թեստը նոր գործառույթով՝ Լուսին և Մարս ուղղված առաքելությունների համար։
Տիեզերանավն արձակվել է Տեխասի Starbase Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության ամենամեծ տիեզերանավի՝ Starship-ի՝ տասնմեկերորդ փորձնական արձակումը։
Թռիչքից հետո տիեզերանավի վերին աստիճանը հաջողությամբ իջեցվել է Հնդկական օվկիանոսում։ Այդ մասին հայտնել է ընկերությունը X սոցիալական ցանցում։
«Իջեցումն իրականացվել է։ Շնորհավորում ենք SpaceX-ի ամբողջ թիմին Starship-ի տասնմեկերորդ փորձնական թռիչքի հաջող ավարտի կապակցությամբ»,– ասված է ընկերության X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ։
Թռիչքի ընթացքում տիեզերք են դուրս բերվել Starlink արբանյակների մի շարք մոդելներ։
Սա վերջին փորձնական արձակումն էր նախքան SpaceX-ի թեստը նոր գործառույթով՝ Լուսին և Մարս ուղղված առաքելությունների համար։
Տիեզերանավն արձակվել է Տեխասի Starbase տիեզերակայանից։ Մոտ տասը րոպե անց Super Heavy արագացուցիչը իջեցվել է Մեքսիկական ծոցում, իսկ վերին աստիճանը՝ Հնդկական օվկիանոսում՝ նախապես ուղեծիր դուրս բերելով արբանյակների մոդելները։
Starship-ը Super Heavy-ի հետ միասին ունի 123 մետր բարձրություն, ինչը այն դարձնում է ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռը ոչ միայն SpaceX-ի, այլև ողջ տիեզերագիտության պատմության մեջ։ Ընկերությունը նախատեսում է Starship-ը դարձնել բազմակի օգտագործման տիեզերանավ, ինչը զգալիորեն կնվազեցնի տիեզերական թռիչքների ծախսերը։
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ 2026 թվականին Starship-ը կկարողանա ուղևորվել դեպի Մարս։ ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) նախատեսում է այն օգտագործել նաև Լուսնի մարդատար առաքելությունների համար։ Starship-ի փորձնական արձակումները սկսվել են 2023 թվականից։տիեզերակայանից։ Մոտ տասը րոպե անց Super Heavy արագացուցիչը իջեցվել է Մեքսիկական ծոցում, իսկ վերին աստիճանը՝ Հնդկական օվկիանոսում՝ նախապես ուղեծիր դուրս բերելով արբանյակների մոդելները։
Starship-ը Super Heavy-ի հետ միասին ունի 123 մետր բարձրություն, ինչը այն դարձնում է ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռը ոչ միայն SpaceX-ի, այլև ողջ տիեզերագիտության պատմության մեջ։ Ընկերությունը նախատեսում է Starship-ը դարձնել բազմակի օգտագործման տիեզերանավ, ինչը զգալիորեն կնվազեցնի տիեզերական թռիչքների ծախսերը։
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ 2026 թվականին Starship-ը կկարողանա ուղևորվել դեպի Մարս։ ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) նախատեսում է այն օգտագործել նաև Լուսնի մարդատար առաքելությունների համար։ Starship-ի փորձնական արձակումները սկսվել են 2023 թվականից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ