Իլոն Մասկի SpaceX ընկերությունը ծրագրում է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում կառուցել նոր հսկայական տիեզերակայան՝ մոտ 100 միլիարդ դոլար արժողությամբ։ Ինչպես հայտնել են SpaceX-ը և նահանգի իշխանությունները, օբյեկտը կհայտնվի Մեքսիկական ծոցի ափին․ այն պետք է դառնա ընկերության ամենամեծ արձակման հարթակը և, Լուիզիանայի իշխանությունների պնդմամբ, ամբողջ աշխարհի ամենամեծը։
Տիեզերակայանում նախատեսվում է կառուցել հինգ արձակման համալիր, որոնցից յուրաքանչյուրում կլինի երկու հարթակ, հաղորդում է Bild-ը։ Շինարարությունը պետք է սկսվի 2027 թվականին, իսկ առաջին Starship հրթիռները այնտեղից կկարողանան արձակվել 2029 թվականին։ SpaceX-ը ակնկալում է, որ ապագայում օբյեկտը հնարավորություն կտա տարեկան իրականացնել հազարավոր արձակումներ։
Մասկի ընկերությունն արդեն զարգացնում է Starship-ի հիմնական արձակման կենտրոնը Տեխասում։ Երկարաժամկետ հեռանկարում SpaceX-ը մտադիր է ամբողջությամբ բազմակի օգտագործման հրթիռներ կիրառել Լուսին և Մարս կանոնավոր թռիչքների, ինչպես նաև Երկրից դուրս մարդու մշտական ներկայություն ստեղծելու համար։


