ABNews

SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ

Լուրեր | 2026/06/19 14:09

SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ

Ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 կրող հրթիռ է արձակել՝ ԱՄՆ Ազգային ռազմատիեզերական հետախուզության վարչության (NRO) կարիքների համար նախատեսված արբանյակներով:

NROL-179 առաքելության շրջանակներում հրթիռի մեկնարկն իրականացվել է ԱՄՆ Վանդենբերգ ռազմաօդային բազայից՝ տեղական ժամանակով ժամը 01:50-ին (Մոսկվայի ժամանակով 11:50-ին)։ Սա 2026 թվականին SpaceX-ի արդեն երրորդ արձակումն է՝ հետախուզության կարիքների համար։ NROL-172 և NROL-105 առաքելություններն իրականացվել են մայիս և հունվար ամիսներին։

ԱՄՆ հետախուզական արբանյակները վերահսկող NRO-ի գործունեությունը խստիվ գաղտնի է պահվում։ Ապարատների պարամետրերը և նկարագրությունը չեն բացահայտվում։ Ամերիկյան մասնագիտացված Spaceflight Now առցանց հրատարակությունը նշում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Starshield արբանյակների մասին է, սակայն ոչ NRO-ն, ոչ էլ SpaceX-ը չեն հաստատել այդ տեղեկությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը