S&P Global Ratings-ն իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը
Լուրեր |
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ վարկային վարկանիշը ազգային եւ արտարժույթով «CCC-»-ից մինչեւ «CC», հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Փոխանցման եւ կոնվերտացման ռիսկի վարկանիշը եւս իջեցվել է «CCC-»-ից մինչեւ «CC»: Կարճաժամկետ վարկանիշները մնում են «C» մակարդակում: Վարկանիշները շարունակում են վերանայվել՝ բացասական կանխատեսմամբ, նշում է S&P-ն:
Երկարաժամկետ վարկանիշների վատթարացումը պայմանավորված է ակնկալիքներով, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանը տեխնիկական դժվարությունների կբախվի եվրոբոնդերի սպասարկման հարցում։ «Մեր վարկանիշներն արտացոլում են էմիտենտի՝ ժամանակին եւ ամբողջությամբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու կարողությունը եւ պատրաստակամությունը՝ պարտավորությունների պայմանների համաձայն, այդ թվում՝ վճարման արժույթի մասով: Եթե ներդրողները մուտք չուն ստանում դրամական միջոցներին կամ եթե վճարումը կատարվում է պարտավորությունների պայմաններում չնշված արժույթով եւ մենք կարծում ենք, որ ներդրողը չի համաձայնում այլընտրանքային վճարումներին, ապա մենք կարող ենք այդպիսի իրավիճակը որպես դեֆոլտ դիտարկել»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ:
«Վարկանիշի վատթարացումը նշանակում է, որ Ռուսաստանը դեֆոլտի եզրին է,- ասել է Wells Fargo-ի ստրատեգ Բրենդան Մաքքենան:- Բայց, ըստ էության, դա արտացոլում է Ռուսաստանի՝ պարտատոմսերի սեփականատերերին վճարելու ունակության վատթարացումը։ Պատժամիջոցները սահմանափակել են Ռուսաստանի մուտքը դոլարներին, իսկ կուպոնային վճարումները պետք է կատարվեն դոլարով»:
Ինչպես հաղորդվում էր, չորեքշաբթի Ռուսաստանը պետք է 117 մլն դոլար կուպոնային եկամուտ վճարեր եվրոբոնդեր ունեցողներին: Երկուշաբթի ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ վճարային հանձնարարական է ուղարկել կուպոնային վճարման համար, իսկ հինգշաբթի առավոտյան ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ վճարային հանձնարարականը կատարված է. եվրոբոնդերի տերերը ստացել են իրենց հասանելիք վճարումները, նախօրեին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։
«Մենք կարծում ենք, որ ռուսական պարտքի սպասարկման վճարումները եվրոբոնդերի տեսքով կարող են նույնպիսի տեխնիկական մարտահրավերների բախվել առաջիկա շաբաթներին,- գրում են S&P-ի վերլուծաբանները:- Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցներից ազատումը կավարտվի մայիսի 25-ին, ինչը կարող է էլ ավելի բարդացնել պարտքի ժամանակին սպասարկումը Ռուսաստանի համար»։
Կուպոնային եկամտի վճարումների հետ կապված դժվարությունները պայմանավորված էին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ խիստ պատժամիջոցների կիրառմամբ՝ Ուկրաինայում ռազմական օպերացիային ի պատասխան, այդ թվում՝ ռեզերվների սառեցման։ Ռուսաստանը պատասխանեց խիստ արժութային վերահսկողության միջոցառումներով:
S&P-ն շարունակում է Ռուսաստանի վարկանիշների վերանայումը՝ բացասական կանխատեսմամբ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09 -
HiPP «Գազար/Կարտոֆիլ» բանջարեղենային խյուս (190 գ) արտադրատեսակը չի ներմուծվել ՀՀ
2026/04/21/ 17:05 -
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ
2026/04/21/ 17:03 -
Կանադան երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է զինված ուժերի համալրման պլանը
2026/04/21/ 16:59 -
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին
2026/04/21/ 16:52 -
Նիդերլանդներում երկաթուղային տեսուչները սկսում են կրել տեսախցիկներ՝ ագրեսիան նվազեցնելու նպատակով
2026/04/21/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.