ABNews
S&P-ն հայտարարել է գնաճային սպասումների կտրուկ շրջադարձի մասին
Լուրեր | 2022/07/02 12:32

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն ընթացիկ տարում նվազեցրել է եվրոգոտու եւ Չինաստանի ՀՆԱ աճի իր կանխատեսումը՝ միաժամանակ պահպանելով ԱՄՆ համար գնահատականը: Այսպես, S&P-ն ակնկալում է, որ 2022 թվականին եվրոգոտու տնտեսությունը կաճի 2,6%-ով եւ ոչ թե մայիսին կանխատեսված 2,7%-ով: Գործակալությունը, մասնավորապես, վատթարացրել է ՀՆԱ աճի սպասումները Ֆրանսիայի եւ Իսպանիայի համար, մինչդեռ Գերմանիայի եւ Իտալիայի կանխատեսումները պահպանվել են։ Իսկ 2023 թվականին եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի 1,9%-ով։ Բացի այդ, գործակալությունը նվազեցրել է Չինաստանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը. այժմ 2022 թվականին ակնկալվում է 3,3% աճ, նախկինում սպասվում էր 4,2%։ Հաջորդ տարվա համար ընդհակառակը՝ կանխատեսումը բարելավվել է մինչեւ 5,5%։ Միաժամանակ, 2022 թվականի համար S&P-ն պահպանել է ամերիկյան տնտեսության աճի մայիսյան կանխատեսումը 2,4%-ի մակարդակում, սակայն հաջորդ տարի այն 2%-ից նվազել է մինչեւ 1,6%։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
