Armenian Business News
ԳլխավորՄեր մասինՄեդիաՕգտակարԿապ

ABNews

Live

ABNews

Ռադիո

Հաշվիչ

Վարկային

Հաշվիչ

Աշխատավարձի

Հաշվիչ

Թոշակի

LIVE
ABNEWS
Բեռնվում են հոդվածները…

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք ամենաթարմ նորություններին առաջինը ծանուցում ստանալու համար

Փոխարժեք

Արժույթների փոխարժեքները՝ հայկական դրամով (AMD, ֏)
ISOՔանակՓոխարժեքՏարբերություն
USD1363.85֏▼0.34֏-0.34
EUR1422.87֏▲0.34֏+0.34
RUB14.21֏▲0.01֏+0.01

Հետևեք մեզ

Facebook197kInstagram20.6kLinkedIn1kTelegram1.5kYouTube242kX.com1k
  1. Գլխավոր
  2. Լուրեր
  3. Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ

ABNews

Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ

Լուրեր | 2025/09/23 08:10

Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ

Երևանն ունի Հարավային Կովկասում ամենավատ օդի որակը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Բանկային գործի ապագան. նորարարություն և զարգացման հեռանկարներ» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Նրա խոսքով՝ սա ազդում է երկրի գրավչության վրա։ Նա նաև մատնանշեց Հայաստանի հողերի ակտիվ անապատացման խնդիրը, ինչպես նաև գետերի աղտոտվածությունը՝ գյուղատնտեսական, շինարարական և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։ Ժակոբը գնահատում է, որ Հայաստանը իր ՀՆԱ-ի ընդամենը 0.6%-ն է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության վրա։

Նա հավելեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցում իր խաղաղության օրակարգում, ինչը նոր հնարավորություններ է բացում։ Ժակոբը նշեց, որ սա թույլ է տալիս ստեղծել համապատասխան միջավայր կանաչ տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ COP17-ի շրջանակներում։

Նա ընդգծեց բանկերի կարևոր դերը կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման գործում։ Ժակոբը վստահություն հայտնեց, որ հայկական բանկերը կարող են նպաստել կանաչ տնտեսության զարգացմանը, անտառների վերականգնմանը և այլ ոլորտներում։

Նա ընդգծեց, որ COP17-ին նախապատրաստվելիս Հայաստանը պետք է ցույց տա իր հանձնառությունը կենսաբազմազանության պաշտպանությանը։ Ժակոբը բացատրեց, որ համաժողովը կոչ է անում այս ոլորտի համար համաշխարհային ֆինանսավորումը 200 միլիարդ դոլարով ավելացնել։


Տարածել

FacebookX.comTelegramLinkedInԷլ․ փոստ

Կարդացեք նաեւ

  • «Սևան» ազգային պարկի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 8741.5 քմ մակերեսով հողատարածք. վարչապետ

    Լուրեր | 2026/10/19 14:22

    «Սևան» ազգային պարկի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 8741.5 քմ մակերեսով հողատարածք. վարչապետ

    ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 8741.5 քմ մակերեսով հողատարածքը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 59 միլիոն 742 հազար դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. ՏԿԵ նախարար

    Լուրեր | 2026/10/19 13:57

    Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. ՏԿԵ նախարար

    Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները։ Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:«2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությ...

  • Կընդլայնվի նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում համագործակցությունը․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

    Լուրեր | 2026/10/19 13:27

    Կընդլայնվի նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում համագործակցությունը․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին: Այս մասին հայտնում են նախարարությունից:ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում՝ հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։Նախարար Սարգսյանը ներկայացրել...

  • Մոտ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են

    Լուրեր | 2026/10/19 12:28

    Մոտ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ:ՔԿ–ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չա...

Տեսանյութեր

Դիտել բոլորը
Դիտել բոլորը
Armenian Business News

Բիզնես լուրեր, վերլուծություններ և տնտեսական թեմաներ Հայաստանից ու տարածաշրջանից։

Լեզու

Նավիգացիա

Մեր մասինԿանոնադրությունՔուքիներՄեդիաՕգտակարԿապRSS

Հաշվիչներ

Վարկային հաշվիչԱշխատավարձի հաշվիչԹոշակի հաշվիչՀՀ ԿԲ արժույթներ

Կոնտակտներ

Եղվարդի խճուղի, Armenia հեռուստաընկերություն
[email protected]+374 41 44 11 33

© 2026 ABNews։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մեդիայի Էթիկայի ԴիտորդMediaethics.am · Armenian Business NewsՄշակված էflexible.am