Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությանը
նվիրված նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Հարավային Կովկասի տնտեսական աճը կկազմի
մի փոքր ավելի, քան 3%։
Մասնավորապես, 2024 թվականին 5.7% աճից հետո տարածաշրջանի տնտեսությունը
2025 թվականին կաճի 3.7%-ով, իսկ 2026 թվականին՝ 3.3%-ով։
Զեկույցում նշվում է, որ աճի դանդաղման հիմնական պատճառներն են նավթի
արդյունահանման կրճատումն Ադրբեջանում, ինչպես նաև տնտեսական աճի «նորմալացումը» Հայաստանում
և Վրաստանում։
Զարմանալի է, որ համաշխարհային բանկը բարձրացրել է Վրաստանի ՀՆԱ-ի
աճի կանխատեսումը 2025 թվականի համար՝ 1.5 տոկոսային կետով՝ մինչև 7%։

