Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
Լուրեր |
Համաշխարհային բանկը նաև զգուշացնում է տարածաշրջանային ռիսկերի մասին։
Համաշխարհային բանկը հրապարակել է Հարավային Կովկասի երկրների միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումները, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կաճի 4.9%-ով, իսկ 2027 թվականին՝ 4.7%-ով։
Կանխատեսման համաձայն՝ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը սպասվում է Վրաստանում։ Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների՝ Վրաստանի տնտեսությունը 2026 թվականին կաճի 5.5%-ով, իսկ 2027 թվականին՝ 5%-ով։
Ադրբեջանում տնտեսական աճի տեմպերը կմնան զգալիորեն ավելի ցածր։ Կանխատեսվում է, որ Ադրբեջանի տնտեսությունը 2026 թվականին կաճի 1.8%-ով, իսկ 2027 թվականին՝ 1.7%-ով։
Համաշխարհային բանկը նաև զգուշացնում է տարածաշրջանային ռիսկերի մասին։ Մասնավորապես նշվում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հնարավոր անհաջողությունները կարող են բացասաբար ազդել տարածաշրջանի երկրների տնտեսական հեռանկարների վրա և հանգեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման։
Միևնույն ժամանակ, կանխատեսման մեջ ընդգծվում է, որ խաղաղության գործընթացում առաջընթացի պարագայում կարող են ձևավորվել նոր հնարավորություններ՝ ամրապնդելով Հարավային Կովկասի երկրների տնտեսական ինտեգրումը, կապուղիների զարգացումը և ներդրումային միջավայրի կայունացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․