Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել

Փառատոնն այցելուների առաջ իր դռները կբացի ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից։

Ապրիլի 18-19-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում իրականացվող Career City Fest ամենամյա փառատոնի օրակարգն արդեն հասանելի է։ Հայաստանի առաջատար գործատուներին միավորող գլխավոր իրադարձությունն այս տարի նշում է իր 5-ամյակը՝ միավորելով հինգ տարբեր սերունդների մեկ ընդհանուր ռիթմի տակ՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրով։

Փառատոնն այցելուների առաջ իր դռները կբացի ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից․ ցուցահանդեսային հատվածը կգործի այդ ժամից, իսկ 12:00-ից երեք զուգահեռ սրահներում կմեկնարկի բովանդակային ծրագիրը։ 

Growth Zone. այս գոտում այցելուները երկու օր շարունակ կկարողանան լսել տարբեր ոլորտների մասնագետների ելույթները և մասնակցել կարիերայի և մասնագիտական աճի թեմաներով պանելային քննարկումներին։ Լավագույն մասնագետները կփոխանցեն իրենց փորձը, թե ինչպես մասնագիտական վերելքներ ունենալ այսօրվա փոփոխվող աշխարհում։

Coke Talks. սա փառատոնի «ամենաGenZ» ու ամենահամարձակ հարթակն է՝  նոր գոտի, որտեղ հնչում են համարձակ գաղափարներ, կենդանանում են պատմություններ և ստեղծվում նոր կապեր։ Այստեղ համատեղված են «Burning Questions», «Stand-Up», «Oops Stories» (ձախողումների անկեղծ պատմություններ) և այլ տարբերվող ու անմիջական ձևաչափեր։ 

Կոնֆերանս դահլիճ․ փառատոնի հիմնական դահլիճն է, որտեղ ապրիլի 18-ին, 12:50 կկայանա փառատոնի պաշտոնական բացումը, իսկ 13:00-ին World’s Top Speakers in Armenia մաստերկլասը՝ Google-ի նախկին խոսնակ, Emmy®-ի առաջադրված լրագրողն ու բրենդինգի միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը ելույթ կունենա «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին» թեմայով։ Մաստեր կլասին մասնակցության տոմս ձեռք բերելու և այլ մանրամասների համար այցելե՛ք․ https://wtsa.am/։

14:30-ից կոնֆերանս դահլիճում կմեկնարկի Future Career Conf-ը՝ որի շրջանակում սպասվում են հետաքրքիր պանելային քննարկումներ, մասնագիտական բանավեճեր՝ CCF battles և հատուկ միջոցառումներ։

Փառատոնի ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ (Գրանցվել այստեղ

2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25,000 այցելուի և ավելի քան 200 առաջատար ընկերությունների և փորձագետների և դարձել տարածաշրջանում աշխատանքի և կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն և ամենաազդեցիկ հարթակներից մեկը։ 

Փառատոնի կազմակերպիչն է Skill Event Marketing ընկերությունը, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index):