Սերբիան ժամանակավորապես արգելել է նավթի և վառելիքի արտահանումը
Լուրեր |
Սերբիայում քաղաքացիները նավթամթերքի համար վճարում են բորսայական արժեքից ցածր։
Սերբիայի կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել նավթի և բոլոր տեսակի շարժիչային վառելիքների արտահանումը։ Քայլի նպատակն է կանխել ներքին շուկայում հնարավոր դեֆիցիտը և զսպել գների աճը։
Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հայտնել է, որ արգելքը վերաբերում է դիզելային վառելիքին, բենզինին և նավթին։
«Արգելքը գործելու է բոլոր տեսակի տրանսպորտով արտահանման համար՝ մինչև մարտի 19-ը, որից հետո նոր որոշումներ կկայացնենք։ Այս քայլի նպատակն է պաշտպանել մեր ներքին շուկան դեֆիցիտից և գների կտրուկ աճից՝ համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումների ֆոնին», - նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Սերբիայում քաղաքացիները նավթամթերքի համար վճարում են բորսայական արժեքից ցածր, և պետությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ներքին շուկայի և տնտեսության պաշտպանման ուղղությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․