ABNews

Սեպտեմբերի 30-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/09/30 20:20

Սեպտեմբերի 30-ի կարևոր լուրերը

1. Ադրբեջանը և Բելառուսը ընդլայնում են ռազմարդյունաբերական համագործակցությունը

Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև ժամանակակից ռազմական արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընդլայնման հարցեր։

2. Պուտինը սահմանափակել է ՌԴ վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ԶԼՄ-ներով և ինտերնետով ՌԴ էներգետիկ համալիրի վերաբերյալ տվյալների տարածումը:

  • Սահմանափակումները. Այս որոշումը վերաբերում է էներգակիրների արտահանման ծավալներին, գներին, մատակարարման երթուղիներին, փոխադրողներին, պայմանագրերի հաշվարկներին, ինչպես նաև նավթավերամշակման գործարանների արտադրության ու վերամշակման ծավալներին:

  • Պատճառը. ՌԴ իշխանություններն այս քայլը հիմնավորել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «ոչ բարեկամական» գործողություններով:

3. Հեռախոսների ներմուծման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ հեռախոսների ներմուծմանը վերաբերող խնդրահարույց օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է:

4. Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Արտաշատի խճուղի – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի վերակառուցման շինարարական մոբիլիզացիան: Նախագծի ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Լուծումները. Քաղաքի ամենածանրաբեռնված հատվածներից մեկում երթևեկությունը կազմակերպվելու է տարբեր մակարդակների վրա. քաղաք մտնող, դուրս եկող և տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն:

  • Բյուջեն և ժամկետները. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1.5 միլիարդ դրամ, իսկ շինարարության տևողությունը՝ 16 ամիս:

5. ԿԲ-ում ներկայացվել են «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները

ՀՀ Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները:

  • Նպատակը. Ծրագիրը տրամադրում է կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն գործիքակազմ, որը կօգտագործվի ինչպես վարկավորման որոշումների, այնպես էլ կանխարգելիչ, սոցիալական ու ֆինանսական ծրագրերի մշակման համար:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը