ABNews

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ. Hetq.am

Լուրեր | 2026/10/22 16:58

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ. Hetq.am

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ՝ խարդախությունների զանգվածային դեպքերի և կեղծ հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Հետքը:

ԵՄ-ն ցանկանում է պարզել,՝ արդյոք առցանց ամրագրումների ոլորտի հսկան թերանում է սպառողներին զեղծարարներից պաշտպանելու հարցում:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամլո ասուլիսի ժամանակ մատնանշել է հարթակում կիբերհանցագործությունների մտահոգիչ ծավալները:

Պաշտոնական տվյալներով՝ Booking.com-ին է բաժին ընկնում Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների շուրջ 66 տոկոսը:

Ընկերության ներքին ցուցանիշները ցույց են տալիս, որ 2022-2024 թվականների ընթացքում հարթակում խարդախությունների թիվն աճել է 500 տոկոսով, իսկ միայն 2024 թվականին սպառողներին պատճառված ընդհանուր նյութական վնասը գնահատվում է մոտ 4.2 միլիարդ եվրո:

Հետաքննությունը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղությունների վրա:

Գրանցվել են հազարավոր դեպքեր, երբ զբոսաշրջիկներն ամրագրում են կատարում, սակայն տեղ հասնելով պարզում են, որ տվյալ հասցեում ոչ մի հյուրանոց կամ բնակարան չկա:

ԵՄ-ն ուսումնասիրելու է, թե որքանով է Booking.com-ը արդյունավետ կանխարգելում և հեռացնում գոյություն չունեցող հյուրանոցների ու օրավարձով բնակարանների կեղծ հայտարարությունները։

Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են նաև ֆիշինգային հարձակումներն ու տվյալների պաշտպանության համակարգային թերությունները:

Կան լուրջ մտահոգություններ այն մասին, որ ընկերությունը բավարար չափով չի պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, այդ թվում՝ անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, բանկային տվյալները:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը