Տեղական լուրեր
Կլիմայական ռիսկերի քարտեզների ներկայացում (ԿԲ և ԱԶԲ)
ՀՀ կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ստեղծված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները»: Տվյալահեն այս գործիքակազմն օգտագործվելու է վարկավորման որոշումների, ինչպես նաև կանխարգելիչ, ֆինանսական և սոցիալական ծրագրերի մշակման համար:
Հայաստան-Իրան համագործակցություն արդյունաբերական ավանների ոլորտում
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը «Շամսաբադ» արդյունաբերական ավան այցելելուց հետո Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է երկու երկրների միջև արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության հեռանկարները:
ՊԵԿ «փափուկ վարչարարության» արդյունքները. 54.1 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր
2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն (37․7% աճ): ՀԴՄ և չգրանցված աշխատողների ստուգումների քանակը նվազել է շուրջ 28-30%-ով, սակայն ստուգումների արդյունավետությունն աճել է 4.3-5.4 տոկոսային կետով:
ՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն պարտավոր է մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը հրապարակել տեղեկատվություն էլեկտրական էներգիայի հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ՝ բաշխողների և սպառողների կողմից համակարգի պատշաճ աշխատանքն ապահովելու համար:
Բանկերի վարկային պորտֆելը հասել է 8.9 տրիլիոն դրամի
2026 թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը հասել է 8.898 տրլն դրամի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 24.7%-ով: Վարկերի շուրջ 68%-ը ձևավորված է դրամով, ինչը նվազեցնում է արտարժութային ռիսկերը:
Միջազգային լուրեր
Թրամփն արհեստական բանականությունը վերանվանել է «սուպերբանականություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱԲ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաթղթի ստորագրման մասին, որով արհեստական բանականությունը պաշտոնապես վերանվանվում է «սուպերբանականություն» (superintelligence):
Եվրոպան 100 միլիարդ եվրոյով ավելի է վճարել ներմուծվող վառելիքի համար
Իրանի շուրջ հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունը, գների աճի պատճառով, նույն ծավալի հանածո վառելիքի ներմուծման վրա ծախսել է լրացուցիչ 100 միլիարդ եվրո:
Ղազախստանն ու Գերմանիան ստորագրել են 2 մլրդ դոլարի համաձայնագրեր
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ստորագրվել է 2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ:
Պենտագոնի 20 միլիարդ դոլարի պայմանագիրը Boeing-ի հետ
Պենտագոնը Boeing ընկերության հետ կնքել է 20 միլիարդ դոլարի գաղտնի պայմանագիր՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար, որոնք ապահովելու են օդում գերիշխանություն:


