ՏԵՂԱԿԱՆ
ԿԲ-ն սահմանել է ֆինանսական ոլորտի 32 կազմակերպությունների ցանկը՝ տարկետման իրավունքի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ հաստատվել է ֆինանսական ոլորտի 32 կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական և վարկային ընկերություններ) ցանկը։ Որոշումը հիմնված է աշխարհի լավագույն բուհերն ավարտելուց հետո Հայաստանում աշխատող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ՀՀ կառավարության կարգավորման վրա։
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք. ՍԱՏՄ-ն առաջարկում է համագործակցություն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ՝ դեպի ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք։ Հաշվի առնելով արաբական շուկայում առկա մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ-ն պատրաստակամություն է հայտնել կապող օղակ հանդիսանալ տեղական ձկնաբույծների և ԱՄԷ արտահանող ընկերության միջև։ Հիմնական պահանջարկը վերաբերում է 4 կգ և ավելի քաշ ունեցող իշխան ձկնատեսակին։
Ռուսաստանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներն աճել են 63.4%-ով 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63.4%-ով՝ հասնելով 86 հազար տոննայի։ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հիշեցնում է, որ ԵԱՏՄ շրջանակում երկկողմ և տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվում են առանց հատուկ թույլտվությունների։
ՊԵԿ-ը հիշեցնում է 24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ՀԴՄ պահանջների մասին ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ապահովել ՀԴՄ-ների ճիշտ կարգավորումները։ 2022 թվականից սկսած՝ նախորդ տարիներին 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարողները պարտավոր են կտրոնում պարտադիր նշել ապրանքի/ծառայության ճշգրիտ անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (կամ կոդը), քանակն ու չափման միավորը՝ տուգանքներից խուսափելու համար։
Սևանա լճի մակարդակը հասել է վերջին 64 տարիների առավելագույն ցուցանիշին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ։ Սա սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարվա ամենաբարձր նիշն է, ինչը 2026 թվականը դարձնում է բացառիկ բազմամյա հիդրոլոգիական դիտարկումների շարքում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրոպայում ուժեղ երաշտի պատճառով ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոների վնասներ է կրում Եվրոպական երկրներում արձանագրված աննախադեպ երաշտը ծանր հարված է հասցրել ձկնարդյունաբերությանը, գյուղատնտեսությանն ու էներգետիկային։ Սերբիայում Դանուբ գետի հունը մասամբ չորացել է, իսկ ջրի ջերմաստիճանը հատել է 30°C-ի սահմանագիծը։ Կրած միլիոնավոր եվրոների վնասներից հետո եվրոպական իշխանություններն ու բիզնես հատվածը քննարկում են նմանօրինակ կլիմայական ռիսկերը մեղմելու նոր ռազմավարություններ։
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ 25-ամյա նավթային գործարքին Վենեսուելայի Ազգային ժողովը հաստատել է ԱՄՆ-ի հետ խոշոր նավթային համաձայնագրի կնքումը, որով նախատեսվում է երկրի 17 հանքավայրերից ավելի քան 65 միլիարդ բարել ապացուցված պահուստների փոխանցում ԱՄՆ վերահսկողությանը։ Պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով։
«Սարդ-մարդը. Նոր օր»-ը շրջանցել է «Տիտանիկ»-ին՝ մտնելով պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի թոփ-5 IMDb-ի տվյալներով՝ «Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմն համաշխարհային կինովարձույթում հավաքել է շուրջ 2.333 մլրդ դոլար՝ շրջանցելով Ջեյմս Քեմերոնի 1997թ․ «Տիտանիկ» ֆիլմի 2.265 մլրդ դոլարի ցուցանիշը։ Այս արդյունքով ֆիլմը տեղ է գտել համաշխարհային կինոյի պատմության ամենաշատ եկամուտ ապահոված 5 ֆիլմերի շարքում։
General Motors-ը 791 մլն դոլար կներդնի Կանադայում՝ նոր մաքսատուրքերի ֆոնին General Motors կորպորացիան հայտարարել է Կանադայում արտադրական հզորությունների զարգացման նպատակով 1.1 մլրդ կանադական դոլարի (791 մլն ԱՄՆ դոլար) ներդրման մասին։ Միջոցները կուղղվեն Օնտարիոյի գործարանում ծանր բեռնատարների արտադրության մեկնարկին, ինչը պատասխան քայլ է ԱՄՆ-ի կողմից ավտոմոբիլային ոլորտի նկատմամբ սահմանված 25% մաքսատուրքերի ճնշմանը։


