ABNews

Սեպտեմբերի 14-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/14 19:19

Սեպտեմբերի 14-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Ցեմենտի պակասուրդի պատճառները Հայաստանում

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ ցեմենտի պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից ներկրման խաթարումներով: Միևնույն ժամանակ, պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» օգոստոսին արտադրել է ռեկորդային 95.3 հզ. տոննա ցեմենտ:

  • Ռուսական գազի մատակարարման ժամանակավոր դադարեցում

    «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով սեպտեմբերի 15-25-ը ՌԴ-ից գազի մատակարարումը կդադարեցվի: Սպառողների գազամատակարարումը կիրականացվի անխափան՝ ներքին պաշարների և Իրանից լրացուցիչ ծավալների հաշվին:

  • Հայաստանի և Իրանի պարզեցված մաքսային միջանցք

    ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև ստորագրվել է արձանագրություն՝ ուղղված սահմանային առևտրի դյուրացմանը, տվյալների նախնական փոխանակմանը և լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանը:

  • Մսամթերքի արտադրության ծավալները Հայաստանում

    2026թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 4.9%-ով (հասնելով 23,864.5 տոննայի): Մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 0.5%-ով, իսկ երշիկեղենինը՝ նվազել 21%-ով:

  • ԱԱՀ-ի ծավալների աճ Հայաստանում

    2026թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտներից ԱԱՀ-ի ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 11.9%-ով՝ կազմելով 546,053.9 մլն դրամ:

Միջազգային լուրեր

  • Սաուդյան Արաբիայի ճշգրտումները Հորմուզի նեղուցի վերաբերյալ

    Էր-Ռիադը փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են սահմանել անընդունելի նոր ստատուս-քվո: Պարսից ծոցի երկրների նախատեսված հանդիպումը հետաձգվել է:

  • Վրաստանում իրանցի զբոսաշրջիկներից եկամուտների կտրուկ նվազում

    ԱՄՆ պատժամիջոցներին միանալու և իրանական ավիաընկերությունների չվերթները դադարեցնելու պատճառով Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 49%-ով, իսկ նրանցից ստացված եկամուտները՝ 65%-ով ($19.9 մլն):

  • Թրամփի որոշումը իռլանդական վիսկիի մաքսատուրքերի վերաբերյալ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի ներմուծման 10% մաքսատուրքը չեղարկելու մադրության մասին՝ Իռլանդիայի վարչապետի և գոլֆիստ Շեյն Լոուրիի դիմումներից հետո:

  • Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում

    ՌԴ ՀՆԱ-ն 2026թ. երկրորդ եռամսյակում աճել է 1.3%-ով՝ առաջին եռամսյակի 0.2% անկումից հետո: Առաջին կիսամյակի ընդհանուր աճը գնահատվում է 0.6%:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը