Տեղական
Արտահանման աջակցություն․ 2026 թ․ սեպտեմբերին ՀՀ-ից թարմ պտուղ, սննդամթերք և խմիչք արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում․ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 3,972.4 մլն դրամ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը (ծաղիկ՝ 28, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16 երկիր)։
Հայ-իրանական մաքսային պարզեցումներ․ «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրմամբ սահմանին կրճատվելու են փաստաթղթաշրջանառությունն ու ստուգումները՝ էապես արագացնելով բեռների բացթողնումը, հատկապես ԵԱՏՄ համագործակցության շրջանակում։
Բնակապահովում աղետի գոտում․ Կառավարությունը 107.7 մլն դրամ է հատկացրել Լոռու և Շիրակի մարզերի 1988 թ․ երկրաշարժից անօթևան մնացած 15 ընտանիքների բնակարանային հարցը լուծելու համար (ուղղակի աջակցության և ԲԳՎ-ների միջոցով)։
ՕՊԵԿ-ի վարկային միջոցներ․ ՕՊԵԿ-ը Հայաստանին կտրամադրի 80 մլն եվրո վարկ (18 տարի մարման ժամկետ, 5 տարի արտոնյալ, լողացող տոկոսադրույք)՝ ներդրումային, մաքսային, թվայնացման, մրցակցության և կլիմայական բարեփոխումների համար։
Տարանցիկ փոխադրումներ․ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն։ Մինչ օրս ՌԴ-ից Ադրբեջանի տարանցմամբ ՀՀ է հասել ավելի քան 55 հազ․ տոննա ցորեն, 9 հազ․ տոննա պարարտանյութ, ինչպես նաև պրոպան, ալյումին, ածուխ և փայտանյութ։
Միջազգային
ԱՄՆ կառավարության ֆինանսավորում․ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային գործակալությունների կարճաժամկետ ֆինանսավորման օրինագիծը մինչև դեկտեմբերի 11-ը՝ կանխելով կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցումը (shutdown):
ԱՄՆ-Ֆրանսիա առևտրային սպառնալիք․ Դոնալդ Թրամփը սպառնացել է ֆրանսիական գինիների ու շամպայնի նկատմամբ սահմանել 100% մաքսատուրք, եթե Ֆրանսիան չբարձրացնի դեղերի գները․ ըստ Թրամփի՝ Էմանուել Մակրոնն ի վերջո ընդունել է պահանջը։
Պայքար ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման դեմ․ ԱՄՆ իշխանությունները առգրավել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հետ կապված ավելի քան 560 հազար դոլարի կրիպտոարժույթ և արգելափակել դրամահավաքի համար օգտագործվող դոմեններն ու սերվերները։
ՌԴ տնտեսական իրավիճակ․ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տնտեսության «գերսառեցումը» կանխելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ տարեկան գնաճը կազմում է 6.3%, իսկ բյուջեի դեֆիցիտը կրիտիկական չէ ցածր պետական պարտքի ֆոնին։


