Սեպտեմբերի 29-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Երևանում կգործարկվեն 250 նոր էլեկտրական ավտոբուսներ
Մոտ 98 մլրդ դրամի ֆինանսավորմամբ Երևանը ձեռք կբերի 250 էլեկտրական ավտոբուս։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծրագիրը լուծելու է և՛ տրանսպորտի արդիականացման, և՛ օդի աղտոտվածության խնդիրները։
Թեթև արդյունաբերության խնդիրները՝ նախարարության ուշադրության կենտրոնում
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել են տեքստիլ և թեթև արդյունաբերության խնդիրները։ Ներկայացվել են պետական աջակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և միջազգային ցուցահանդեսների մասնակցության ֆինանսավորում։
Վերին Լարսով բեռնափոխադրումների նոր կարգ
2025-ի հոկտեմբերի 1-ից ՀՀ բեռնափոխադրողներն էլեկտրոնային հարթակում պետք է ամրագրեն Վերին Լարսի անցակետ ժամանման օրն ու ժամը։ Նոր համակարգը նպատակ ունի նվազեցնել հերթերն ու ապահովել անցման ավելի արդյունավետ գործընթաց։
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումը՝ մեկ վայրում
Հոկտեմբերի 1-ից ֆիզիկական անձանց անունով ներմուծված ապրանքների մաքսային ձևակերպումները կկենտրոնացվեն մեկ վայրում։ Նոր համակարգը կբարելավի քաղաքացիների սպասարկման գործընթացը։
Սրտամկանի ինֆարկտի բուժման պետական ծրագիրը ընդլայնվել է
«Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրը այսուհետ ներառելու է բոլոր տեսակի սրտամկանի ինֆարկտները։ Ավելի շատ պացիենտներ կարող են անվճար վիրահատվել պետական պատվերով։
Միջազգային
Մեծ Բրիտանիայում խստացվում են մշտական բնակության պայմանները
Կառավարությունը նախատեսում է նոր կանոններ, ըստ որոնց՝ միգրանտները պետք է ապացուցեն իրենց ներդրումը հասարակության մեջ՝ անգլերենի տիրապետմամբ, հարկային վճարումներով և կամավորական աշխատանքով։
ԵՄ-ն մասամբ վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն որոշել է վերականգնել 2015-ին կասեցված պատժամիջոցների մի մասը։ Դրանք վերաբերում են առևտրի, ֆինանսների և տրանսպորտի ոլորտներին, ինչպես նաև անհատական սահմանափակումներին։
ԱՄՆ-ը վերացրել է ԵՄ-ից ներմուծվող ադամանդների մաքսատուրքը
Վաշինգտոնը չեղարկել է ԵՄ-ից ներմուծվող ադամանդների 15% մաքսատուրքը։ Որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ԱՄՆ-ում բացակայում են ադամանդի արդյունահանման ու մշակման ոլորտները։
Հետաքրքիր
Բնապահպանական խնդիրների պատճառով Եվրոպան կորցրել է 162 մլրդ եվրո
Վերջին երեք տարում բնապահպանական խնդիրները ԵՄ տնտեսությանը հասցրել են 162 մլրդ եվրոյի կորուստ։ Հիմնական պատճառներն են հողերի դեգրադացիան և ջրամբարների անբավարար վիճակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․