Սեպտեմբերի 22-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Արտահանման ծավալների կրճատում
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը նվազել է 52.8%-ով։ Նվազման հիմնական պատճառը թանկարժեք մետաղների վերաարտահանման կտրուկ անկումն է։
Ավանդների աճ բանկային համակարգում
2025թ. հուլիսին առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.7 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 14%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է տարադրամով ավանդների ավելացմամբ։
Զբաղվածության տվյալներ
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հուլիսին Հայաստանում զբաղվածների թիվը հասել է 795,779-ի։ Ամենամեծ թվով աշխատողներ գրանցվել են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում։
Խնամատար ընտանիքների վիճակագրություն
Վերջին տասը տարում Հայաստանում խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների թիվը հնգապատիկ նվազել է։ Սա արդյունք է մանկապաշտպանական համակարգի բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների։
Միջազգային
ԱՄՆ-ում ուրանի արտադրության ծրագիր
Վաշինգտոնը մշակում է հարստացված ուրանի ներքին արտադրությունը վերսկսելու ծրագիր։ Պատճառը Ռուսաստանից մատակարարումներից կախվածության բարձր մակարդակն է։
Թուրքիայի մաքսատուրքերի փոփոխություն
Թուրքիան վերացրել է 2018-ին ամերիկյան ապրանքների վրա դրված լրացուցիչ մաքսատուրքերը։ Դրանք վերաբերում են ավտոմեքենաների, ալկոհոլի, ծխախոտի և մի շարք այլ ապրանքների։
Հարավային Կորեայի տնտեսական վտանգները
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հնարավոր տնտեսական ճգնաժամի առաջ։ Նրա խոսքով՝ եթե պահպանվեն ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը, իրավիճակը կարող է նմանվել 1997-ի ֆինանսական փլուզմանը։
Գենդերային աշխատավարձի տարբերություններ
Նոր տվյալներով՝ աշխատավարձի ամենամեծ գենդերային տարբերությունը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 32.5%։ Ավստրալիան, Կանադան և Չինաստանը ունեն ամենափոքր տարբերությունները G20 երկրների մեջ։
Հետաքրքիր
Արցախցի ընտանիքների նոր հնարավորություններ
Արցախից տեղահանված 44 ընտանիք Հայաստանում ստացել է նոր եկամտի աղբյուր։ Նրանք ավարտել են կարուձևի և հրուշակագործության դասընթացները՝ ՄԱԶԾ և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․