ՏԵՂԱԿԱՆ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարությունը
Շեշտը դրված է նոր զբոսաշրջային ուղղությունների ձևավորման, ներգնա/արտագնա հոսքերի աճի և նոր շուկաների թիրախավորման վրա։
ՀՀ բանկային համակարգի ակտիվները հոկտեմբերին կազմել են 11․6 տրիլիոն դրամ
Տարեկան աճը՝ 16.1%։ Տվյալները հրապարակել է ԿԲ-ն։
Սիսիան–Քաջարան ճանապարհի ֆինանսական պայմանագրում փոփոխություններ են արվել
Նոր փոփոխություններով կհամաֆինանսավորվեն Հյուսիս–հարավի 27.1 կմ հյուսիսային և 24.25 կմ հարավային ենթահատվածները։
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
Արտահանման միջին գները աճել են 5.4%-ով, ներմուծումը՝ նվազել 5.8%-ով։
Արդյունաբերական արտադրանքը 10 ամիսում նվազել է 3%-ով։
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեծացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև ԵՄ-ին առնչվող ինտեգրացիոն գործընթացներում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիան քննարկում է եկամտային հարկի բարձրացումը 2027-ին՝ պաշտպանական ծախսերը ֆինանսավորելու համար
Պաշտպանական ծախսերը նախատեսվում է հասցնել 43 տրիլիոն իենի՝ անվտանգության սպառնալիքների աճի պայմաններում։
Սլովակիան և Հունգարիան պատրաստ են ԵՄ դատարանում պաշտպանել ռուսական գազի ներմուծման իրենց իրավունքը
ԵՄ-ը նախատեսում է 2027-ից փուլային կերպով հրաժարվել ռուսական գազից, սակայն երկու երկրները չեն համաձայնում այդ մոտեցմանը։
Վրաստանում բիզնես հատվածում զբաղվածների թիվն աճել է 3.3%-ով
Զբաղվածների թիվը հասել է 814.7 հազարի։ Կանայք կազմում են 43%, տղամարդիկ՝ 57%։
ԱՄՆ-ը չի թույլ տա իր թշնամական երկրներին վերահսկել Մերձավոր Արևելքի էներգառեսուրսները
Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության՝ Վաշինգտոնը կխուսափի երկարատև պատերազմներից, բայց կպաշտպանի իր էներգետիկ շահերը տարածաշրջանում։

