Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Բաքվում՝ հայ գերիների գործով նոր շինծու նիստ
Հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ Բաքվում անցկացվել է հերթական շինծու դատավարությունը․ փաստաբանները կրկին հանդես են եկել արդարացման «դատավճիռների» առաջարկով։ Հաջորդ «նիստը»՝ դեկտեմբերի 11-ին։
Տոնաշենի Սուրբ Փրկչի 17-րդ դարի վանքը վնասվել է
Կովկասյան ժառանգության պահպանության կազմակերպությունը հայտնում է՝ վանքի մետաղական տանիքը մասամբ ապամոնտաժվել է 2024–2025 թթ․ ընթացքում։ Հուշարձանը Ադրբեջանի պետական ցուցակում ընդգրկված չէ։
Անօրինական միգրացիայի կազմակերպման սխեմա բացահայտվեց
Քրեական ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ վիզայի կեղծ համակարգմամբ զբաղվող անձանց։ Կազմակերպիչը՝ 56-ամյա մի տղամարդ, կեղծ փաստաթղթերով աջակցել է կնոջ դիմումներին՝ դիմացը պահանջելով հազարավոր դոլարներ։ Գործը հարուցվել է անօրինական միգրացիայի և կեղծիքների հոդվածներով։
Դատարանը քննում է Արշակ Սրբազանի կալանքի հարցը
Արշակ Սրբազանը կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով։ Նրա կալանքի հարցը քննվում է դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։ Նույն դատավորն է կալանքի որոշումներ կայացրել Միքայել և Բագրատ Սրբազանների նկատմամբ։
Ալիևի նոր պահանջները՝ «մշակութային ժառանգության վերականգնում» Հայաստանում
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է «վերականգնի ադրբեջանական մշակութային ժառանգությունը» և ապահովի «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացված անձանց վերադարձը՝ այն համարելով «մարդու հիմնարար իրավունք»։
Սեզոնային սուր շնչառական վարակների աճ՝ հատկապես երեխաների շրջանում
Մոտ 9000 մարդ է դիմել բուժօգնության․ հոսպիտալացվածների 90%-ը՝ մինչեւ 18 տարեկան։ Ամենաբարձր ցուցանիշները՝ Երևանում և մի շարք մարզերում։ Մասնագետները հորդորում են պատվաստվել և հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց/մանկապարտեզ։
Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ բողոքները կը քննվեն գրավոր ընթացակարգով։ Ակտի հրապարակումը սպասվում է դեկտեմբերի 11-ին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ