ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ ծանուցում ստացել ենք, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման նկատմամբ․ այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհրապարակվեն, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել։ Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել, դրանք նույնպես կներկայացվեն ամփոփումից հետո», - հայտնել է ՍԱՏՄ-ի իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

