Ռուսսատանում YouTube-ը ամբողջությամբ կբլոկավորվի
Լուրեր |
Պետք է հնարավորինս արագ անցում կատարեն փոխարինողներին։
Ռուսաստանում առաջիկա կես կամ մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ կբլոկավորեն YouTube-ը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը։ «Սա կապված է այն բանի հետ, որ այն նախկինի պես շարունակում է անտեսել գործող ռուսական օրենսդրությունը։ Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են այս հարթակը սեփական բովանդակությունը առաջ մղելու համար, պետք է հնարավորինս արագ անցում կատարեն փոխարինողներին՝ Rutube, «VK Video» և այլն»,— ասել է Սվինցովը «Աբզաց» պարբերականին տված հարցազրույցում։
Առաջին անգամ ռուսաստանցիները YouTube-ի աշխատանքի դադարեցմանը բախվել են 2024 թվականի հուլիսի վերջին։ Սկզբում «Ռոսկոմնադզորը» տեղի ունեցածը բացատրել է տեսահոսթինգի սեփականատիրոջ՝ Google կորպորացիայի կողմից առկա «տեխնիկական խնդիրներով», որը վաղուց չէր թարմացրել Ռուսաստանում իր սերվերները։ Ավելի ուշ Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը, ով գլխավորում է ստորին պալատի տեղեկատվական քաղաքականության կոմիտեն, խոստովանել է, որ YouTube-ի աշխատանքի դանդաղեցումը նախաձեռնվել է ռուսական իշխանությունների կողմից։ Անցյալ տարվա դեկտեմբերին ռուսական բոլոր խոշոր բջջային օպերատորները՝ МТС-ը, «Билайн»-ը, «МегаФон»-ը, «Теле2»-ն և Yota-ն, փաստացի անհնարին են դարձրել YouTube-ով տեսանյութերի դիտումը։ Դրանից հետո «Ռոսկոմնադզորը» հաստատել է, որ սահմանափակել է Ռուսաստանում ծառայության աշխատանքը՝ «օրենսդրության խախտման» և երկրի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» պատճառով։ Մասնավորապես, գերատեսչությունը YouTube-ին մեղադրել է ավելի քան 200 ռուսական քարոզչական ալիքների արգելափակման մեջ։
Սակայն մինչ այժմ YouTube-ի հասանելիությունը պահպանում են ռուսաստանյան տարածաշրջանների փոքր ինտերնետ-պրովայդերները։ Այսպես, Սանկտ Պետերբուրգում մինչև վերջին ժամանակներս տեսահարթակով հոլովակներ կարող էին դիտել SkyNet-ի, «еТелеком»-ի և «Невалинк»-ի բաժանորդները, սակայն «Ռոսկոմնադզորը» փակել է սերվիսի մնացած հասանելիությունը։ «Մեր կողմից սերվիսի աշխատանքի սահմանափակումներ չկան և պատճառները գտնվում են ինտերնետ-պրովայդերի ազդեցության գոտուց դուրս»,- նշել են «еТелеком»-ում։ Միևնույն ժամանակ, YouTube-ի նկատմամբ ռուսական իշխանությունների գործողությունները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանում կտրուկ աճել է VPN-ծառայություններից օգտվողների թիվը, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելափակումները։ Ըստ «Լևադա-կենտրոնի» հարցման՝ 2025 թվականի մարտին նրանց թիվը 36%-ով ավելի շատ է եղել, քան մեկ տարի առաջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին