ABNews

Ռուսաստանը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը. շեշտը ներքին շուկայի վրա է

Բրենդներ և շուկա | 2026/09/03 16:55

Ռուսաստանը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը. շեշտը ներքին շուկայի վրա է

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգել է արտադրող ընկերությունների կողմից դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը։ Որոշման հիմնական նպատակն է առաջիկա ձմեռային շրջանին ընդառաջ ձևավորել անհրաժեշտ վառելիքային պաշարներ և ապահովել ներքին շուկայի անխափան մատակարարումները:

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի փոխանցմամբ՝ դիզելային վառելիքի և ավիակերոսինի շուկաներում իրավիճակը ներկայումս կայուն է, սակայն բենզինի հատվածում նկատվում են որոշակի տեղային դեֆիցիտներ։ Ստեղծված պայմաններում իշխանությունների առաջնահերթ խնդիրը տեղական շուկան ավտոմոբիլային բենզինով լիարժեք ապահովելն է։

«Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք ընկերությունների հետ արտերկրից, այդ թվում՝ մերձավոր և հեռավոր արտասահմանից նավթամթերքի, առաջին հերթին՝ բենզինի մատակարարումների ուղղությամբ», – նշել է Նովակը։

Հարկ է նշել, որ երկրից վառելիքի արտահանման ընդհանուր արգելքն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Միևնույն ժամանակ, դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի անմիջական արտադրողների համար գործող սահմանափակման ժամկետը լրանում էր 2026 թվականի օգոստոսի 31-ին, ինչից հետո կառավարությունը որոշում կայացրեց այն երկարաձգել ևս մեկ ամսով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը