ABNews

«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը․ ՌԵՈւ

Լուրեր | 2026/09/01 13:50

«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը․  ՌԵՈւ

«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց է տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նա ընդգծել է, որ ՌԵՈւ-ն մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ և իր կողմից շատ բարեխղճորեն է մոտենում պայմանագրի բոլոր այն կետերի կատարմանը, որոնք գործում են համատեղ ակտերի համաձայն։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր, առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և նախանշում որոշակի գործողություններ։ Կան տարբեր հարցեր, որոնք մեզ ուղղում են հայ գործընկերները։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- նշել է Բելոզյորովը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը