Առաջարկվում է ընդլայնել զինծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը․ ինչ կարգավորումներ են նախատեսվում
Լուրեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել զինծառայողների վնասների հատուցման համակարգում՝ ընդլայնելով սոցիալական երաշխիքների շրջանակը։
Նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում և վերաբերում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին։
Առաջարկվում է փոխհատուցման շրջանակում ներառել ոչ միայն 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերը, այլ նաև 1998–2016 թվականների ժամանակահատվածը՝ մարտական գործողությունների և ծառայության ընթացքում պատճառված վնասների համար։
2008–2016 թվականների դեպքերի շահառուները արդեն սահմանված են, և հատուցումները կիրականացվեն համապատասխան հիմնադրամի միջոցով։ Ավելի վաղ՝ 1998–2007 թվականների դեպքերի համար շահառուների շրջանակը կճշտվի փաստաթղթերի հիման վրա կամ հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ։
Նախատեսվում է, որ նշված ժամանակահատվածի դեպքերի համար կկիրառվի ամսական վճարման մեխանիզմ՝ մինչև 20 տարի ժամկետով։
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել հատուցման համակարգի ընդգրկումը և արդյունավետությունը՝ ներառելով նախկինում չընդգրկված դեպքերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բելգիան 100 միլիոն եվրո է հատկացրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինшմթերք գնելու նպատակով
2026/04/21/ 13:13 -
Իրանի հետ պատերազմը դանդաղեցնում է TRIPP-ը․ Դե Վաալ
2026/04/21/ 13:12 -
500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. Կենտրոնական բանկ
2026/04/21/ 13:10 -
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ ԵՄ օրակարգում
2026/04/21/ 13:07 -
BRAND: FLINT
2026/04/21/ 12:23 -
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-21-ը
2026/04/21/ 12:20 -
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
2026/04/21/ 12:18 -
Չինաստանը կոչ է անում ապահովել Հորմուզի նեղուցի բաց մնալը
2026/04/21/ 12:16 -
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
2026/04/21/ 12:02 -
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը․ ինչ կարգավորումներ են նախատեսվում
2026/04/21/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.