Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
Լուրեր |
Վարչապետը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի:
Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը: Մեհդի Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման համար:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:
Վարչապետը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․