Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը (տեսանյութ)
Լուրեր |
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին:
Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը:
Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայում՝ զիպ փականով հինգ փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․