Ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց (տեսանյութ)
Լուրեր |
Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են։
Նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։
Ավարտական փուլում է Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը։ Հստակեցված է Գվարդիայի գործառույթների շրջանակը․ այն կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Այս փուլում ակտիվորեն ընթանում է Գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտնելու ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։
Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։
Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով Ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ