ABNews

Երևանում փոխվել է հանրային սննդի բացօթյա տարածքների տեղական տուրքի դրույքաչափը

Լուրեր | 2026/10/13 11:22

Երևանում փոխվել է հանրային սննդի բացօթյա տարածքների տեղական տուրքի դրույքաչափը

Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել հանրային սննդի կազմակերպման (բացօթյա) տեղական տուրքի դրույքաչափերի և սեզոնային ժամանակահատվածների փոփոխության մասին:

Ինչու է դա կարևոր. Նոր կարգավորմամբ հաշվի է առնվում եղանակային պայմանների փաստացի տևողությունը. ամառային սեզոնն ընդլայնվել է, իսկ տուրքերի դրույքաչափերը վերանայվել են՝ ըստ սեզոնայնության:

Նոր փոփոխությունները.

  • Ժամանակահատվածների բաշխում. Նախկին հավասար՝ 6-ական ամսվա փոխարեն ամառային շրջանը կսահմանվի 8 ամիս, իսկ ձմեռայինը՝ 4 ամիս:

  • Ամառային դրույքաչափ. Ամառային սեզոնի համար տուրքը 1 քմ-ի համար 30,000 դրամից բարձրացվել է մինչև 40,000 դրամ:

  • Ձմեռային դրույքաչափ. Ձմեռային սեզոնի համար տուրքը 1 քմ-ի համար 30,000 դրամից նվազեցվել է մինչև 20,000 դրամ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը