Google-ում հայտնվել են Grok չաթբոթի անձնական զրույցները
Լուրեր |
Հարյուր հազարավոր օգտատերերի անձնական զրույցները դարձել են հասանելի Google-ում:
Իլոն Մասկի արհեստական բանականության Grok չաթբոթի օգտատերերի հարյուր հազարավոր զրույցներ անսպասելիորեն հայտնվել են որոնողական համակարգերում՝ առանց նրանց գիտության։
Պարզվել է, որ երբ օգտատերերը սեղմում էին կիսման կոճակը, նրանց զրույցի համար ստեղծվում էր հատուկ հղում։ Բայց այդ հղումները միայն ընկերների հետ կիսվելու փոխարեն հայտնվել են նաև Google-ում։ Forbes-ի տվյալներով՝ ինտերնետում հասանելի է արդեն շուրջ 370,000 զրույց։
BBC-ի կողմից տեսած զրույցների մեջ կային հարցումներ՝ ինչպես ստեղծել անվտանգ գաղտնաբառ, կազմել սննդակարգ, պատասխանել բժշկական հարցերին։ Որոշ զրույցներում օգտատերերը փորձել էին ստուգել Grok-ի սահմանները, իսկ մեկ դեպքում այն նույնիսկ տվել էր թմրանյութ պատրաստելու հրահանգներ։
Փորձագետները սա անվանում են «գաղտնիության աղետ»։ Նրանց խոսքով՝ չնայած օգտատերերի անունները կարող են թաքցված լինել, հարցումները հաճախ պարունակում են անձնական տվյալներ՝ առողջության, բիզնեսի կամ հարաբերությունների մասին։ Իսկ երբ դրանք հայտնվում են առցանց, «մնում են այնտեղ հավերժ»։
Նմանատիպ խնդիրներ եղել են նաև այլ ընկերությունների մոտ։ Վերջերս OpenAI-ն և Meta-ն քննադատության էին ենթարկվել, երբ իրենց չաթբոթերի կիսված զրույցները հանրային տարածք էին դուրս եկել։
Օքսֆորդի համալսարանի մասնագետ Կարիսա Վելիզը ընդգծել է․
«Մեր տեխնոլոգիան չի բացատրում՝ ինչ է անում մեր տվյալների հետ, և դա լուրջ խնդիր է»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․