ՊԵԿ-ում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը, քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը և առկա խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ֆինանսական ռիսկերն ու կանխարգելման մեխանիզմները։
Միաժամանակ անդրադարձ է եղել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցմանն ու արդիականացմանն ուղղված այլ ընթացիկ ծրագրերին, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին և կենտրոնների LEED հավաստագրմանն (կանաչ շենքերի գնահատման համակարգին) առնչվող հարցերին։ Սահմանվել են նաև ծրագրերի ընթացակարգերով նախատեսված առաջիկա քայլերը։
Ամփոփելով նիստը ՊԵԿ նախագահն ընդգծել է ծրագրերի շրջանակում գործընթացների կազմակերպման արդյունավետությունն ու որակի նկատմամբ շարունակական վերահսկողությունը։ Կարևորվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդյունավետ կառավարումը՝ բարձր որակի չափանիշներին համահունչ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 12:46
Իրանի կրթական համակարգը կաշխատի առցանց
Որոշումը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին
-
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504 կմ ճանապարհ
2026/04/16/ 12:56 -
Բրիտանիան չի ֆինանսավորի զորքերի տեղակայումը Ուկրաինայում
2026/04/16/ 12:54 -
Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը 2025–2026 ֆինանսական տարում
2026/04/16/ 12:52 -
Արդարադատության ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված․ վարչապետ
2026/04/16/ 12:51 -
Իրանի կրթական համակարգը կաշխատի առցանց
2026/04/16/ 12:46 -
Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը
2026/04/16/ 12:43 -
Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
2026/04/16/ 12:32 -
Brand: ART AMPIK
2026/04/16/ 11:52 -
ԱՄՆ-ն և ՀԱՄԱՍ-ը Կահիրեում անցկացրել են ուղիղ բանակցություններ հրադադարից հետո
2026/04/16/ 11:51 -
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
2026/04/16/ 11:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա